Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ (մարտ)

Աշխատաժամանակ

Գարնանային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ 
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում
  • վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն` սերմնացան, կտրոնների տնկում
  • Տեխնոլոգիա` թղթե ծաղիկներ, թաղարներ, ինքնաշեն պլաստիլինից՝ ծաղիկներ, զատիկ՝ ընկույզից, թղթե գունավոր ձվիկներ, ծիսական ծառ
  • Այլընտրանքային նկարչություն` պատառաքաղով՝ գարնանային տեսարան, մատիկանկարչություն՝ զատիկ,
  • Երգեր` «Ախ, գարուն է», «Ծառ ծաղկեցավ»
  • Հեքիաթ-ներկայացում` «Պոչատ աղվեսը», «Սևուկ ուլիկը»
  • Ոտանավորների շարք՝ «Հավիկը», «Վո՜ւյ, Վո՜ւյ»
  • Ճվիկներ` «Ճիվու, ճիվու, ճնճղիկ,», «Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,»
  • Ազգային խաղիկներ` «Խաղիկների շարք»
  • Մարզական բակային խաղեր

Մարտի օրացույց

  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
  • Մարտի  25` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Մարտի 31՝ Սուրբ Հարության տոն
  • Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Սեմինարներ

  • Մարտ 1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)
  • Փետրվարի 28, մարտի 6, 13, 20, 27-ի պարապմունքներ, հոգեբանության (Արևիկ Բաբայան)։

Ամսվա նախագծերն ու գործունեությունները

01․03-02․03

  • Տնկում ենք ծաղիկներ
  • Թղթե թաղարներ

04․03-07․03

  • Երգուսուցում, զատկական ասիկների ուսուցում
  • Մատիկանկարչություն
  • Սերմնացան
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես

11․03-15․03

  • Բակային զբոսանք-արտասանություն՝ Աղայան
  • Խոհանոցային գործունեություն՝ ծաղիկ թղվածքաբլիթ
  • Ռոդարիական խաղեր
  • Նկարում ենք գարուն՝ մեկանգամյա պատառաքաղով
  • Ազգային բակային խաղեր, խաղիկներ

18․03-22․03

  • Երգուսուցում, զատկական ասիկների ուսուցում
  • Գունավոր ձվիկներ
  • Ռոդարի+աղայան
  • Զատիկ՝ ընկույզից
  • Զատկական ծիսական ծառ

25․03-29․03

  • Ծաղկազարդ-ծառզարդար
  • Աղայան+Ռոդարի
  • Ինքնագլորավարություն բակում
  • Հեքիաթ-ներկայացում՝ Պոչատ աղվեսը
  • Սուրբ Հարության տոն

Оставьте комментарий