Рубрика: Մայրիկի օրագիր

Սեդա. Մեր ապագա սեբաստացին

Հրաշք է երեխայի ծնունդը… Մեր ընտանիքը համալրվեց մի փոքրիկ, մաքրամաքուր էակով, ում նայելիս հայտնվում ես մեկ այլ մոլորակ, մի ուրիշ աշխարհ, որտեղ միայն սեր է, խաղաղություն ու լիքը ժպիտներ…

Ողջու՜յն, ես Սեդան եմ` մեր տան կրտսեր սեբաստացին։ Ծնվել եմ 2021թ֊ի սեպտեմբերի 22֊ին։ Դեռ շատ փոքր եմ ու լացկան, բայց հենց մայրիկս ու ապերիկս երգում են պարտեզի երգերը, ես լռում եմ ու շա՜տ ուշադիր լսում։ Ամենաշատը սիրում եմ, երբ մայրիկս ինձ համար երգում է <<Օրոր>>֊ը, լսում եմ ու միանգամից քնում։ Շուտով ինձ համար դժվար շրջան է սկսվելու` ծթկելու են իմ առաջին ատամիկները…Բայց ոչինչ, ես կդիմանամ, որովհետև ուզում եմ շուտ մեծանալ, ու եղբորս նման գնալ մանկապարտեզ։
Մայրիկս ֆիլմ է նկարել` մի փոքրիկ հատված իմ առօրյայից, որտեղ եղբայրս մանրամասն պատմում է իմ մասին… Բարի դիտում բոլորիդ… Իսկ ես գնամ քնեմ, որ շուտ մեծանամ.. Մինչ հանդիպում…

Оставьте комментарий